ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
31.05.2016 | 00:21

... թե կոռուպցիայի, ծառայողական ավտոմեքենաների, միջին չինովնիկների կրճատումների դեմ պայքարն ահավոր լարել է նույն միջին խավի չինովնիկների նյարդերը. վերջիններս որտեղ նստում-վեր են կենում, մատնացույց են անում իրենց վերևներին ու պահանջում՝ թող իրենցից սկսեն, ոչ թե մեզնից, մեզնից ինչ կարողացել, քերել են, թող մեկ-մեկ էլ իրենց մեքենաների ու մնացածի կրճատումների մասին հայտարարեն:

Ասում են նաև, թե ընդդիմադիր քաղաքական ուժերն ահագին ոգևորված են միջին կարգի չինովնիկների այս ըմբոստացումից ու մտածում են, որ վերջիններս շուտով իրենց «նապարնիկները» կդառնան ֆորս մաժորի ժամանակ:

Դիտվել է՝ 4986

Մեկնաբանություններ